Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը
Երեկոյան Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիս գյուղը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից:
«Անցած երեկոյան՝ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը, ընդհատումներով, ադբեջանական զինուժի հենակետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը: Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենանները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել:
Գիշերն անցել է հանգիստ: Բարի լույս բոլորին»,- գրում է Նարեկ Սահակյանը: