Թուրքիայի հարավ-արևելքում դաժան մարտեր են տեղի ունենում թուրքերի և քրդերի միջև
Ավելի քան տասը հազար զինվորականներ և ոստիկաններ տանկերի և ուղղաթիռների աջակցությամբ մասնակցում են Թուրքիայի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ մղվող լայմնամասշտաբ ռազմական գործողություններին։ Այս մասին հաղոդում է Euronews-ը։
Վերջին օրերին հիմնական ռազմական գործողությունները տեղի են ունենում Ջիզրեում՝ Շիրնակ նահանգում։
Կառավարական զորքերի և ՔԱԿ-ի կողմնակիցների միջև բախումների ընթացքում միայն շաբաթ և կիրակի օրերին սպանվել է ավելի քան հարյուր քուրդ զինվորական և մի քանի թուրք զինվորական։
Դաժան մարտեր են տեղի ունեցել նաև Իրաքի հետ սահմանակից Մարդինի նահանգում, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր քաղաքում։
Ըստ տեղական իրավապաշտպան մարմինների, հուլիսից, երբ խախտվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, Թուրքիայի հարավ-արևելքում մահացել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, շատերը վիրավորվել են։
Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Դիարբեքիրում ընդդեմ թուրքական բանակի գործողությունների։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրաշիթեր։