Էրդողանը նախկինի պես չի կարող բոլորին թելադրել. քաղաքագետ
Էրդողանի դիրքերը և Թուրքիայում, և արտասահմանում թուլանում են։ Հունիսյան ընտրություններից հետո նրա կուսակցությունը կորցրեց պառլամենտական մեծամասնությունը, իսկ ԵՄ-ում նրա հետ հաշվի են նստում միայն չլուծված փախստականների խնդրի պատճառով։ Այս կերպ է կարծում մուսուլմանական երկրների գծով գերմանացի հայտնի քաղաքագետ Ուդո Շտայնբախը։ Այս մասին նա հայտնել է գերմանական «RTL» հեռուստաալիքին։ «Էրդողանն այլևս նա չէ, ով կկարողանար բոլորին թելադրել»,- քաղաքագետի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։
Փորձագետը վստահ է, որ ԵՄ-ի փափուկ դիրքորոշումը Թուրքիայի հարցում պայմանավորված է փախստականների չլուծված խնդրով, որի լուծման գործում Էրդողանը խոստացել է օգնել 3 միլիարդ եվրոյի օգնության դիմաց։ Նա առաջարկել է թուրք-սիրիական սահմանին պայմաններ ստեղծել փախստականներին ընդունելու համար։ Սակայն գերմանացի մասնագետը կասկածում է, որ խոստումներն իրականություն կդառնան։ Այդ դեպքում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները կտրուկ կվատանան։
Շտայբախը կարծում է, որ Էրդողանի օրոք Թուրքիան «ոչ ժողովրդավարական պետության» տեսք ունի։ «Իսլամական պետության» դեմ պայքարելու փոխարեն, Թուրքիայի նախագահը պատերազմում է քրդերի դեմ։
«Թուրքիան մեկուսացնում է ինքն իրեն՝ վատացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Էրդողանը կորցնում է իր ազդեցությունը թե երկրի ներսում, թե դրսում։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը շուտով հարձակման կանցնի»,- հեվելել է փորձագետը։