Համացանցի նոր հիթը. իսկ Դուք կարո՞ղ եք չխաբվել իլյուզիային (լուսանկար)
Համացանցային հասարակության ուշադրությունն է հրավիրել նոր օպտիկական իլյուզիան։ Սև տարածության մեջ, որը բաժանված է կապույտ խաչերի, կա երեք դեղին կետ ծայրամասերում, և մեկ կանաչ կետ՝ կենտրոնում։ Տարածությունը շարժվում է, և եթե նայենք կենտրոնի կանաչ կետին, ապա մյուս երեք դեղին կետերը կանհետանան մեր տեսադաշտից։ Սակայն գտնվել են նաև մարդիկ, ովքեր հայացքն այնպես են կենտրոնացրել, որ դեղին կետերը չեն անհետացել։