Սա պատերազմ է. հրադադար մենք այլևս չունենք. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ այլևս չպետք է օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար այլևս չկա։
«Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում: Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»,-նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: