Սիրիան Ռուսաստանի համար իմպերիալիստական նպատակ չի դառնա.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան Ռուսաստանի համար իմպերիալիստական նպատակ չի դառնա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ելույթի ժամանակ նա նաև նշել է, որ դատապարտում է Իդլիբում Ռուսաստանի օդային հարվածները, որը նրանք վերջերս են կատարել:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռները Սիրիայում շուրջ 59 թռիչք են կատարել և ոչնչացրել «ԻՊ»-ի զինյալների 200 օբյեկտ:
Օդային հարվածներ են հասցվել նաև Հալեպում, Իդլիբում, Լաթաքիայում, Հոմս, Ռաքքայում և այլ քաղաքներում գտնվող «ԻՊ»-ի դիրքերին: