Ջասթին Բիբերի երկրպագուհին քնում է նրա նկարի հետ (լուսանկարներ)
22-ամյա աղջիկը, ով ապրում է Անգլիայում, իրեն համարում է երգիչ Ջասթին Բիբերի ամենանվիրված երկրպագուն: Նա այնքան է տարվել Բիբերով, որ սենյակն ամբողջությամբ պատել է նրա նկարներով և անգամ փոխել ազգանունը, դառնալով Գաբրիելա Նյուտոն-Բիբեր:
Գաբրիելայի պնդմամբ՝ ինքն առաջինն է Բիբերի երկրպագուների ցանկում: Աղջիկն անգամ քնում է Բիբերի լուսանկարով, մարմնի տարբեր հատվածներին Բիբերի պատվին արել է 5 դաջվածք, ինչպես նաև ունի նրա բոլոր սկավառակները:
Գաբրիելան վաճառողուհի է աշխատում, սակայն վստահ է, որ մի օր կհանդիպի իր սիրելի Բիբերի հետ, ով համերգներով հանդես կգա Անգլիայում: