Ամեն ինչ փոխադարձ է. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Կյանքը կտավի պես է: Ամեն մի դրվագ իր հետքն է թողնում, գույները դառնում են ամբողջ ու արտացոլում քեզ ու ապրածդ։ Պետք է ուղղակի լայն բացել աչքերն ու լռել, որպեսզի գույներիդ մեջ չպակասի հնչյունների աշխարհը, որ կարողանաս լսել անգամ վրձնահարվածը: Ամեն ինչ փոխադարձ է: Իսկ գիշերը պետք է նվիրել հնչյուններին, որ թաքնվել են գրքերում, փախցնել տառերն ու հյուսել պատմությունը՝ կյանքի. գույնով, տառով ու հոտով։ Մարդկանց մեծամասնությունն անգամ ազնվություն չունի ինքն իր հետ մենակ մնալու»: