Էրդողանը ՌԴ Շախմատի ֆեդերացիայի ղեկավարին մեղադրել է «ԻՊ»-ի հետ նավթի վաճառքով զբաղվելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ ՌԴ քաղաքացու է մեղադրել «ԻՊ»-ի հետ նավթի վաճառքով զբաղվելու մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Էրդողանը նավթի վաճառքի մեջ մեղադրել է ՌԴ Շախմատի ֆեդերացիայի ղեկավարին, ում անունը չի նշվում:
Ավելի վաղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, մեկնաբանելով Թուրքիայի այն հայտարարությունը, թե «մի շախմատիստ» ներքաշված է նավթի վաճառքի մեջ, նշել էր, որ ոչ մի կապ չունի նավթի վաճառքի հետ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրականացվող:
«Ռուսները շախմատային ֆեդերացիայի մի ղեկավար ունեն, ով «ԻՊ»-ից նավթ է գնում և այն վաճառում համաշխարհային շուկայում»,- հայտարարել էր Էրդողանը: