Չնայած ՌԴ-ի հետ ունեցած խնդիրներին՝ Էրդողանը վստահ է, որ Ռուսաստան արտահանվող ապրանքների թիվը կմեծանա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հավատում է Ռուսաստան արտահանվող թուրքական ապրանքների թվի մեծացմանը՝ չնայած նրան, որ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամային փուլ է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով NTV-ին:
«Չնայած մեր՝ Ռուսաստանի հետ ունեցած այժմյան խնդիրներին, ես հավատում եմ, որ մեր արտահանվող ապրանքները կրկին կշատանան: Դուք կարող եք չանհանգստանալ»,- հայտնել է Էրդողանը:
Երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին ռուսական Су-24 ինքնաթիռի խոցվելուց հետո: Այս դեպքից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական պատժամիջոցնեռ կիրառելու մասին: