Քիմ Քարդաշյանը ստեղծել է սմայլերի սեփական շարքը
Քիմ Քարդաշյանը ստեղծել է սմայլերի սեփական շարքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ռեփփեր Քանյե Ուեսթի կինը և հանրահայտ ռեալիթի շոուի աստղը սեփական սմայլիկների լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:
Լուսանկարների հավաքածուն ստացել է «Kimoji» անունը: Նոր էմոձիների շարքում են հայտնվել, օրինակ, հղի մերկ կնոջ, մարմալադե արջուկների, մերկապարուհու, ազդրերի և այլ սմայլիկներ:
Նոր սմայլիկները հիմնականում սև և մոխրագույն գույների մեջ են: «Kimoji-ն մոտ ժամանակներս արդեն հասանելի կլինի բաժանորդների համար:
Ավելի վաղ Twitter-ը հայտնել էր, որ ամենահայտնի էմոձին արցունքներով ծիծաղող սմայլիկն է: