Ադելը պատմել է, թե ինչու է թողել ծխելը
Ինչպես հայտնի է, ծխելն ազդում է ոչ միայն առողջության վրա: Այն նաև վատ ազդեցություն է թողնում ձայնի վրա՝ կոշտացնելով այն: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Արտիստի ձայնը, ով իրեն թույլ է տալիս օրական թեկուզ երկուական ծխախոտ օգտագործել, բավականին կոպիտ է դառնում, և այն, ինչի շնորհիվ երգչուհիները հռչակ են ձեռք բերում, կարող է անհետանալ:
Քչերը կարող էին պատկերացնել, որ երգչուհի Ադելը նույնպես նման կախվածություն է ունեցել: Սակայն Ադելն օրվա ռեժիմը փոխելու հետ փոխել է նաև իր սովորությունները: Երգչուհին այժմ չի ծխում:
«Եթե ես շարունակեի ծխել, ապա, հնարավոր է, մահանայի դրա հետ կապված որևէ հիվանդությունից: Իմ կարծիքով՝ դա վատ է: Եթե ես մահանայի թոքերի քաղցկեղից, դա ամենևին չէր լինի այն, ինչով ես կհպարտանայի, որովհետև ես ինքս կհասցնեի ինձ դրան: Ինձ դուր է գալիս ծխելը, սակայն դա լավ բան չէ»,- հայտնել է Ադելը: