ՌԴ-ն դրական արդյունքի չի հասնի սիրիական կոնֆլիտի լուծման հարցում. Անկարայում Գերմանիայի դեսպան
Թուրքիան և Գերմանիան կարծում են, որ ՌԴ-ի՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները չեն կարող դադարեցնել տեղի ունեցող արյունահեղությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տլով Daily Sabah-ին և Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանի հայտարարությանը:
Daily Sabah-ի հետ հարցազրույցի ժամանակ դեսպանը նշել է, որ Բեռլինը «խորը ցավակցանք» է հայտնում ՌԴ-ի ներխուժման հետ կապված և հայտնում կարծիք ՌԴ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հետ կապված: Դեսպանի խոսքով՝ Սիրիայում արյունահեղացման վերացմանն ուղղված ՌԴ-ի քայլերը հաջողությամբ չեն պսակվի: Այդ պայքարի համար անհրաժշտ է առավել լայն շրջանակների պայքար:
ՌԴ-ի՝ Անկարայում տարվող գործողությունների հետ կապված Գերմանիան ունի իր դիրքորոշումը: Դեսպանի կարծիքով՝ վերջերս բռնկված ռուս-թուրքական կոնֆլիկտ ցույց է տալիս, որ ոչ միայն Գերմանիան, այլ նաև ՆԱՏՕ-ն է զիջողական քաղաքականություն դրսևորում Թուրքիայի նկատմամբ: Ժամանակակից աշխարհում, որը լի է կոնֆլիկտներով, հենց ՆԱՏՕ-ն է ամուր կանգնած, մինչդեռ, Մոսկվան, ի վերջո, դրական արդյունքի չի հասնի սիրիական կոնֆլիտի լուծման հարցում: