Բաքվի մեկուսարանում Ազգային անվտանգության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է կախվել
Բաքվի քննչական մեկուսարանում ինքնասպան է եղել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի նախկին տեղակալ Իլգար Ալիևը:
Այս մասին գրում է Vasti.az-ը՝ հղում տալով դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների հայտարարությանը:
Ըստ տեղեկությունների՝ նա կախվել է մեկուսարանում, որտեղ մշտապես գտնվել է: Նրան փրկելու փորձերն անցել են ապարդյուն: