Սկանդալ՝ «Միսս Տիեզերք- 2015»-ի ժամանակ. հաղորդավարի սխալի պատճառով 2 գեղեցկուհի է թագադրվել (տեսանյութ)
Լաս Վեգասում կիրակի կայացել է «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության հեղինակավոր մրցույթը, որի ընթացքում սկանդալ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին՝ հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտերեշ Արևալոն, ում գլխին բաղձալի թագը դրել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգան։
Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել և ներողություն է խնդրել իր սխալի համար:
Տեսանյութը՝ ստորև.