Թուրքիայում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար
Թուրքիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել Ստամբուլի գլխավոր Թաքսիմ հրապարակում հավաքված մի քանի հարյուր ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ակցիայի մասնակիցները հանդես են գալիս ընդդեմ երկրի հարավ-արևելքում իրականացվող գաղտնի գործողությունների և պարետային ժամ մտցնելու։
Այս մասին գործակալությանը հայտնել են ականատեսները։ Ինչպես նշվում է, առնվազ երկու ցուցարար ձերբակալվել է։
Թուրք զինվորականները լայնամասշտաբ գործողություններ են սկսել երկրի հարավ-արևելքում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում։ Ըստ Թուրքիայի նախագահի, այս որոշումը ընդունվել է, որպեսզի այդ շրջանը «մաքրվի» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության «զինյալներից»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ստամբուլում կրկին բողոքի ցույցեր էին տեղի ունենում, որոնց մասնակցում էին մոտ 2000 ցուցարարներ։ Ցույցը կազմակերպել էին քրդերի առաջնորդներից մեկի՝ Թահիր Էլչիի սպանության առթիվ։