Թուրքիան կշարունակի դուրս բերել զորքերը Իրաքից. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան կշարունակի դուրս բերել իր զորքերը Իրաքի Նայնավա նահանգից։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին և Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությանը։
Դրանում նշվում է, որ Թուրքիան գիտակցում է, որ կողմերը միմյանց ճիշտ չեն հասկացել, երբ Թուրքիան իր զորքերը մտցրել է Բաշիկա քաղաք։
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին թուրքական զորքերի մի մասը հեռացել է Իրաքից։
Թուրքիայի զորքերը գտնվում են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի մոտ, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։