Սեյրան Օհանյանը բարձրաստիճան այլ զինվորականների հետ միասին այցելել է առաջնագիծ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան այլ զինվորականների հետ միասին այցելել է առաջնագիծ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների մարտական դիրքերում նախարար Սեյրան Օհանյանը ծանոթացել է մարտական դիրքերին ու իրավիճակին, զրուցել զինծառայողների հետ։
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։