Մինչև ե՞րբ կարելի է լիֆտեր կարկատել. Դավիթ Հակոբյան
Երևանի ավագանու ընտրություններն արհամարհված են հասարակության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա կարծիքով՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարողները չգիտեն այդ համակարգի դերն ու նշանակությունը. «Քաղաքապետարանում իրենց դերը չգիտեն ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք: Մինչև ե՞րբ կարելի է լիֆտեր կարկատել: Այնինչ գլխավոր ֆունկցիան քաղաքաշինական ֆունկցիան է: Քաղաքի ողջ բնակֆոնդն ավերված է»:
Անդրադառնալով քաղաքապետի վերանշանակմանը Դավիթ Հակոբյանն ասաց, որ վարչապետն ու քաղաքապետը կատարողներ են, «գլխավոր ստարտեգը նախագահն է՝ Ֆրանկլին Ռուզվելտը»:
Իշխանության առաջ ծառացած գերխնդիրները, բանախոսի կարծիքով՝ նոր պետական մեքենայի և տնտեսական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունն է, նոր դիվանագիտական դոկտրինայի մշակումը և նոր կուսակցական ռեֆորմի իրականացումը: