Թուրքիան քուրդ 68 գրոհային է լիկվիդացրել
Թուրքիայի ուժայինները երկրի հարավ-արևելքում քրդական Աշխատավորական կուսակցության 68 գրոհային են լիկվիդացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ 4 օր հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն Ջիզրեյում և Սիլոպիում: Թուրքակաան կողմը ունի 1 զոհ և 22 վիրավոր:
Վերը նշված քաղաքներում պարետային ժամ էր հայտարարվել դեռ դեկտեմբերի 14-ից: Շատ քաղաքացիներ լքել են քաղաքը նախքան հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհվել է Աշխատավորական կուսակցության 23 գրոհային: