Մենք Պուտինի՝ Թուրքիայի մասին արած հայտարարությունները լուրջ չենք ընդունում. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ չի պատրաստվում պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ոչ դիավանագիտական և վիրավորական» արտահայտություններին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Ահմեդ Դավութօղլուն կարծում է, որ Պուտինը մեծ մամուլիս ասուլիսի ժամանակ Թուրքիայի մասին լուրջ չի խոսել: Նրա խոսքով՝ Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում խոսելիս հիշել է իր անցյալը Անվտանգության հանրապետական կոմիտեում:
Թուրքիայի վարչապետը հավելել է, որ չի պատրաստվում Ռուսաստանի առաջնորդի խոսքերին նույն կերպ պատասխանել:
«Պուտինի հայտարարությունները չեն համապատասխանում ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերություններն»,- հատնել է Դավութօղլուն: