Ժասմինը ցույց է տվել Ալլա Պուգաչովային՝ առանց շպարի (լուսանկարներ)
Վերջին շրջանում Ալլա Պուգաչովան բուռն գործունեություն է ծավալում:
Դեկտեմբերի 16-ին Ալլա Բորիսովնան ներկա է եղել մի երեկույթի, որը նվիրված էր ռուս պրոդյուսերներից մեկի ծննդյան տարեդարձին: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Երեկույթի ժամանակ Ալլա Պուգաչովան հանդիպել է երգչուհի Ժասմինին, ով պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ: Երգչուհիներն ուրախ են եղել միմյանց տեսնելու համար և սիրով լուսանկարվել են: Լուսանկարները Ժասմինը հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Նա զարմանալի կին է: Ամեն անգամ նրա հետ զրույցելով՝ քեզ և այս կյանքը բացահայտում ես մի ուրիշ կողմից»,- գրել է Ժասմինը:
Լուսանկարներում 62-ամյա Ալլան առանց շպարի է: