Վիկտորյա Բեքհեմն իր ամուսնուց երկու անգամ շատ է վաստակում
Ինչպես հայտնում են բրիտանական աղբյուրները, ավարտին մոտեցող այս տարվա ընթացքում նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կինը բավականին մեծ գումար է աշխատել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Վիկտորյան վաստակել է ոչ ավել, ոչ պակաս 34 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա այն դեպքում, երբ նրա ամուսինը՝ Դևիդ Բեքհեմը, իր հարստություննն ավելացրել է 17 միլիոնով:
2008թ-ին, երբ Վիկտորյան նոր էր սկսել իր՝ բիզնես-լեդիի կարիերան, շատերը թերահավատորեն էին մոտենում նրան և հորդորում էին զբաղվել նրանով, ինչով զբաղվել էր նախկինում, այսինքն՝ երգով: Սակայն Վիկտորյան, չլսելով ոչ մեկին, շարունակեց իր գործը:
Այժմ՝ 7 տարի անց, նա կարող է հպարտանալ իր արած գործով: Նրա բրենդի ապրանքները վաճառվում են աշխարհի 60 երկրներում: Ինչ վերաբերում է Դևիդին, ապա նրանից հաջողակ բիզնեսմեն չստացվեց, սակայն Դևիդը նույնպես իր կարիերայի գագաթնակետին մեծ գումարներ է վաստակել: