Կյանքից հեռացել է կինոյի ու թատրոնի վետերան Աննա Պրոկլեմերը
Ապրիլի 25-ին Հռոմի իր բնակարանում կյանքից հեռացել է իտալական թատրոնի ու կինոյի դերասանուհի Աննա Պրոկլեմերը: Նա 90 տարեկան էր: Դերասանուհու մահվան մասին հաղորդել է նրա դուստրը` Անտոնիա Բրանկատին: Ցավակցական ուղերձով հանդես են եկել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, Հռոմի քաղաքապետը` Ջաննի Ալեմաննոն, ինչպես նաև մշակույթի առաջատար գործիչներ:
Պրոկլեմերի դեբյուտը եղել է 1942 թվականին` Հռոմի «Սապյենցա» համալսարանի ուսումնական թատրոնում: Վերջին տարիներին նա հանդես է եկել տարբեր բեմերում` Վիտտարիո Գասմանի ղեկավարությամբ: Դերասանուհու բազմամյա (1954-ից) խաղընկերը եղել է Ջորջո Ալբերտացցին, ում հետ էլ նա հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում: Նրա ամենահայտնի դերերից համարվում են Վիոլան («Տասներկուերորոդ գիշեր»), Օֆելյան, Գերտրուդը («Համլետ»), Իոկաստան («Էդիպ արքա» Սոֆոկլես) և այլն:
Պրոկլեմերի ֆիլմոգրաֆիան ևս տպավորիչ է: 1940 թվականին նա նկարահանվել է «Մանոն Լեսկո»-յում` էպիզոդում, 1942-ին` «Հարսանիքի օրը» ֆիլմի գլխավոր դերում և շատ ու շատ այլ դերերում:
Աննա Պրոկլեմերի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան: