Թուրքիան ֆինանսավորել է «ԻՊ»-ին Ուրալի միջոցով
Ուրալի գործարարներից Ալի Մ.-ն պատմել է այն գումարների մասին, որոնք ստացել են «ԻՊ», «Ալ-Քաիդա» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները՝ թուրքական հավաքագիրների՝ առևտրով զբաղվելու արդյունքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Lifenews-ին:
«Հագուստի վաճառքից գոյացած գումարները գնում էին զինյալներին զենք-զինամթերքով, սննդով և այլ իրերով ապահովելուն: Գումարը գոյացել է մոտ մեկ շաբաթում: Այն կազմել է 1 000 դոլար: Ես շաբաթական մեկ անգամ զեկուցում էի, թե ինչպես են ընթանում գործերը: Նրանք կոնկրետ ուզում էին, որ «ԻՊ»-ի որոշ կետերին մատակարարվեին անհրաժեշտ իրերը: Նրանց էր հասցվում զենք, այդ թվում՝ հրացաններ ու նռնակներ»,- նշել է գործարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական այն ընկերությունները, որոնք նավթ են վաճառում ահաբեկչական խմբավորմանը, կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների ենթարկվածների շարքում: