Թուրքիան ահաբեկիչներին ֆինասավորել է Ուրալի միջոցով
Ուրալցի գործարարը պատմել է, թե ինչպես է թուրք գործարարների միջոցով ֆինանսավորել «ԻՊ»-ին, «Ալ-Քաիդա»-ին, «Թալիբան»-ին: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
40-ամյա տղամարդն ասել է, որ իրեն հավաքագրել են դեռ 2009 թվականին:
«Ուրալում արդյունավետ կերպով վաճառել ենք թուրքական ջինսեր, սպորտային հագուստ, և այլ տեքստիլ արտադրանք: 2014 թվականին ստացված հասույթը տրամադրել ենք ահաբեկչական խմբավորումներին»,-ասել է նա:
Գործարարը նաև ասել է, որ հագուստի յուրաքանչյուր խմբաքանակից ստացվել է 10.000 դոլար հասույթ, որն ուղարկվել է Թուրքիա, նա էլ իր հերթին այն ուղղել է ահաբեկիչներին: