Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները վերականգնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել
Իսրայելի և Թուրքիայի իշխանությունները հասել են դիվանագիտական հարաբերությունների նորմալացման շուրջ նախնական համաձայնության։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Նշվում է, որ երկրները պայմանավորվել են նաև դեսպանների հետ վերադառնալու շուրջ։
Ըստ գործակալության տվյալների, կողմերը համաձայնության են հասել Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամը սկսել էր 2010 թ-ի մայիսից, երբ Իսրայելը բռնազավթել էր թուրքական նավերը, որոնք անցնում էին Գազայի հատվածի շրջափակված մասով։ Արդյունքում մահացել էին 9 պաղեստինամետ թուրք ակտիվիստներ։
Ըստ «Bloomberg»-ի, Իսրայելը դեռևս զգուշորեն է վերաբերում հաշտության հեռանկարին, իսկ Թուրքիան, իր հերթին պատրաստ է համաձայնվել Գազայի շրջափակման հետ, որի փոխարեն կստանա դեպքի զոհերի համար փոխհատուցում։