Կորոլյովան խոսել է իր և Տարզանի ամուսնալուծության մասին
Վերջերս լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ռուս երգչուհու՝ Նատաշա Կորոլյովայի՝ ամուսնուց բաժանվելու լուրերին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ասում են, թե Նատաշան, որոշել է բաժանվել Տարզանից այն պատճառով, որ ամուսնուն ինչ-որ մեծահարուստ կին նվերներ է ուղարկում:
Երգչուհին ամուսնալուծության մասին է խոսել այն ժամանակ, երբ այդ կինը Տարզանին շքեղ ավտոմեքենա է նվիրել՝ կանգնեցնելով այն հենց դռան առաջ:
Երկար ժամանակ Կորոլյովան չի մեկնաբանել լուրերը, սակայն որոշել է վերջ տալ այն խոսակցություններին, որոնք պտտվում են իր և ամուսնու բաժանության շուրջ:
«Ի՞նչ եք ասում, դա պարզապես զառանցանք է, այդպիսի բան չկա: Իմ և ամուսնուս հարաբերությունները շատ լավ են»,- ասել է երգչուհին: