Քիմ Քարդաշյանը երազում է «Playboy»-ի մասին (լուսանկարներ)
Վերջերս երկրորդ անգամ մայրացած Քիմ Քարդաշյանն այժմ ջանք ու եռանդ չի խնայում՝ իր կազմվածքը շտկելու համար: Ռեալիթի շոուի հայազգի աստղը հիշել է այն ժամանակները, երբ իր կազմվածքին նախանձում էին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Աստղի բոլոր մտքերն այժմ միայն մի բանի մասին են՝ այն ժամանակների, երբ նա նիհար էր և կարող էր նկարահանվել «Playboy»-ի համար: Քիմը Instagram-ի իր էջում 2007 թվականի լուսանկարներ է հրապարակել և նախանձով հիշել այդ ժամանակները:
«2007 թվականի այս ժամանակներս՝ դեկտեմբերին, Հայփ Ուիլյամսը ինձ նկարահանեց «Playboy»-ի շապիկի համար»,- գրել է Քիմը:
Լուսանկարները՝ ստորև.