Սոբչակի երկրպագուները կասկածում են, որ նա հղի է (լուսանկար)
Քսենիա Սոբչակը համացանցում նոր լուսանկար է հրապարակել, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը: Նրա երկրպագուները նկատելով Սոբչակի կլորիկ փորը, կասկածում են, որ նա հղի է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Քսենիան լուսանկարը հրապարակել է ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի հետ՝ «Женитьба»-ում համատեղ դերակատարումից առաջ:
Իսկապես, որ «վախեցեք ձեր ցանկություններից»: Երեկոյան ներկայացումն է, իսկ ես վախենում եմ արդեն: Բայց դե կոտլետ պատրաստել չեն ստիպում»,-իրեն մխիթարել է Սոբչակը:
Լուսանկարի տակ երկրպագուները տարբեր մեկնաբանություններ են թողել, որոնցում նրանք ուրախ են, որ Քսենիան մայր է դառնալու: