Ժաննա Ֆրիսկեի նկարն աճուրդի է հանվել 11-ամյա փոքրիկի կյանքը փրկելու համար (լուսանկար)
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի նկարն աճուրդի է հանվել: Աճուրդից ստացված հասույթը կտրամադրվի 11-ամյա Նատաշա Դոլմատովայի բուժմանը, ով Պերմից է: Նա գլխուղեղի քաղցկեղով է տառապում, որն այդպես էլ չհաջողվեց հաղթահարել Ժաննա Ֆրիսկեին, ով երկար պայքարից հետո մահացավ այս տարվա հունիսի 15-ին:
Ժանա ֆրիսկեի այս լուսանկարն արվել է մեկ ժամում: Սովորաբար, նման պատվերներն արժեն 20 հազար եվրո: Աճուրդում նախնական գինը 500 եվրո է սահմանվել:
11-ամյա Նատաշան բուժման կուրս է անցել Գերմանիայում, սակայն 2 ամիս անց, նրա վիճակը կտրուկ վատացել է:
Լուսանկարը՝ ստորև.