Լեոնարդո դի Կապրիոն երեք անգամ կարող էր մահանալ
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հարցազրույցներից մեկում պատմել է, որ իր հետ երեք դեպք է պատահել, որոնց ժամանակ կարող էր մահանալ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն: Եվ այդ դեպքերը տեղի են ունեցել ոչ թե կինոծրագրերի շրջանակում, այլ իրական կյանքում:
«Ես այնքան հաճախ եմ հայտնվում աղետալի իրավիճակներում, որ իմ բոլոր ընկերները երազում են ինձ հետ ճանապարհորդել»,- հայտնել է դերասանը:
Սակայն այդ դեպքերը ծիծաղաշարժ և ուրախ համարել չես կարող: Մի անգամ Հարավային Ամերիկայում ճամփորդելիս Լեոն կարող էր շնաձկան զոհ դառնալ:
«Շնաձուկը փորձում էր ինձ կծել: Ես անհապաղ պառկեցի ծովի հատակին և ոչ մի շարժում չարեցի: Շնաձուկն իմ գլխից մեկ ու կես մետր հեռավորության վրա էր»,- անկեղծացել է Դի Կապրիոն:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռում՝ ԱՄՆ-ից Ռուսաստան թռչելիս, երբ շարժիչներից մեկն այրվել է դերասանի աչքի առջև: Երրորդ դեպքը նույնպես երկնքում է եղել, սակայն այս անգամ օդապարիկով թռչելիս: Մի քանի հազար մետր բարձրության վրա օդապարիկը չի բացվել: