Անկեղծանամ՝ չվախենալով անհամեստ թվալ. Ժաննա Բուտուլյան
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Instagram-ի իր էջում գրում է. «Անկեղծանամ՝ չվախենալով անհամեստ թվալ: Շատ քիչ եմ հանդիպել ինձ նման մարդկանց, ովքեր աչքերի մեջ նայելով ու մեջքի հետևում նույն բանն են խոսում! Թերևս միայն արյունակից հարազատներիս և մի 2 ընկերոջ մեջ եմ դա տեսել: Պինդ կպահեմ ձեզ, միայն ձեզ եմ հարգում, սիրում ու հանդուրժում: Միայն Ձեր շնորհիվ չեմ գնում սարերում ապրեմ: Որտեղ հանդիպեմ նման մարդ, մեծ սիրով ընկեր կանվանեմ, թե չե վտանգ կա մենակ մնալու, իսկ մենակությունն ես ատում եմ: #intolerant