Սոֆյա, ես քո անվան հետ խաղալու կամ քեզ զրպարտելու ոչ մի պատճառ չունեմ. Նարեկ Մակարյան
Երգիչ Նարեկ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրեր առաջ իմացա,որ նախկին պրոդյուսերս նման բովանդակության նյութ է հրապարակել :
Որոշեցի՝ ինքս նայեմ գրառումը:
Հետաքրքրը այն է, որ բառ առ բառ ասում եմ. «Ես չունեմ ոչ մի հիմք նրան կասկածելու»:
Իսկ Սոֆյա Գուլյանը կարծում է՝ ես իրեն զրպարտու՞մ եմ կամ ամենահետաքրքիրն այն է, որ Սոֆյան կարծում է և տարածում է, որ ես եմ գողությունը կազմակերպել: Ռուսերեն ասված ՝ «Инсценировка»:
Հետաքրքիրա, այսինքն, ըստ Սոֆյայի, ես եմ գողացել իմ փաստաթղթերը, գումարը, պայուսակը ՝միջի պարունակությամբ, որը 7800 դոլար չէ, այլ մոտավոր 500 դոլար, որը հենց ինքն է ինձ նվիրել, բանկային քարտերը, մեքենայի ապակին ջարդելով՝ ինքս ինձ պատճառել եմ նյութական վնաս, էլ չեմ ասում այն գումարի մասին, որ ծախսել եմ փաստաթղթերը ,բանկային քարտերը վերականգնելու համար ու այս ամենը արվել է, որպեսզի Սոֆյային զրպարտե՞մ կամ անվան հետ խաղա՞մ:
Սոֆյա, ես քո անվան հետ խաղալու կամ քեզ զրպարտելու ոչ մի պատճառ չունեմ:
Ես իմ բոլոր ասելիքները ասել եմ անձամբ քեզ՝ աչքերիդ մեջ նայելով» :