Ուիլ Սմիթը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ
47-ամյա դերասան Ուիլ Սմիթը միացել է այն աստղերին, ովքեր ցանկանում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դնել իրենց թեկնածությունը, ինչպես Քանյե Ուեսթը և Լինդսի Լոհանը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Սմիթի խոսքով՝ իր մտքում նման ցանկություն ծնվեց ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող միլիարդատեր Դոնալդ Թրափի՝ մուսուլմաններին վերաբերող ագրեսիվ հայտարարությունից հետո: Թրամփն իր խոսքում նշել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում երկրից կարտաքսի բոլոր սիրիացի փախստականներին, այնուհետև առաջարկել էր փակել պետության բոլոր մզկիթները և երկրից ներս չթողնել ոչ մի մուսուլմանի: Թրամփն իր հայտարարությունը հիմնավորել է նրանով, որ ոչ ոք չգիտի նրանց իրական առաքելությունը, և նրանցից յուրաքանչյուրը կարող է ահաբեկիչ լինել:
Դերասանը հայտնել է, որ եթե մարդիկ շարունակեն նման «հիմար բաներ» ասել մուսուլմանների մասին, ինքը կմտնի քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ նվազագույնը կդառնա երկրի նախագահ: Դերասանը խոստտովանել է, որ պարզվում է՝ միայն կինոաստղ լինելը բավարար չէ իրեն: