Հայտնի է՝ ով է լինելու Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի որդու կնքամայրը
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն որոշել են, թե ով պետք է լինի նորածին Սենթի կնքամայրը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Նման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քիմի քույրերից մեկը՝ 36-ամյա Քորթնի Քարդաշյանը: Սակայն դեռևս չի նշվում, թե երբ է տեղի ունենալու Քիմի ու Քանյեի որդու մկրտության արարողությունը:
«Քիմն ու Քանյեն կարծում են, որ Քորթնին հիանալի կնքամայր կլինի Սենտի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Քիմը լույս աշխարհ բերեց իր երկրորդ երեխային՝ որդուն, ում անվանակոչեցին Սենթ Ուեսթ: