Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսությունում ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով տղամարդ է ձերբակալվել
Թուրքական իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, ով, ենթադրվում է, ահաբեկչություն էր պատրաստում ԱՄՆ-ի հյուպատոսությունում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, տղամարդն ունի սիրիական ծագում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը սահմանափակում է իր աշխատանքները՝ կապված անվտանգության հնարավոր սպառնալիքների հետ:
Սարըեր շրջանում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումից հետո որոշում էր կայացվել դրա փակման մասին: