Ինչպես են անցնում «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի ամանորյա նկարահանումները (լուսանկարներ)
«Ընտանյոք հանդերձ» սիթքոմի իրադարձությունները ծավալվում են Երևանում բնակվող Սանայանների ընտանիքի շուրջը: Ընտանիքի միակ տղամարդը` Դավիթը, դեռ ամուսնացած չէ: Այդ հանգամանքը հանգիստ չի տալիս նրա մայրիկին՝ Աիդային և մորաքրոջը` Նազիկին:
Նրանք համապատասխան հարսնացու են փնտրում Դավիթի համար, երբ հանկարծ պարզում են, որ նա արդեն ինքնուրույն ընտրել է իր ապագա կնոջը` Մարիին:
Իսկ թե ինչպես են անցնում ամանորյա նկարահանումները կարող եք դիտել ստորև բերված լուսանկարներում.