Քիմ Քարդաշյանի որդու ծնունդը համեմատել են արքայադուստր Շառլոտայի՝ լույս աշխարհ գալու հետ
Հոլիվուդյան դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած ամենաքննարկվող իրադարձություններից մեկը՝ Քիմ Քարդաշյանի որդու ծնունդը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ Սենտը ծնվել է դեկտեմբերի 5-ին:
«Տե՛ր Աստված: Դա այնքան անհանգստացնող էր, որքան այն օրը, երբ լույս աշխարհ եկավ արքայադուստր Շառլոտան: Չեմ կարողանում համբերել, թե երբ կանցնի 16 տարի և մենք կունենանք նոր երիտասարդ արքայադուստր: Եվ նույն բանը տեղի կունենա Ամերիկայում. մենք կունենանք փոքրիկ արքայազն»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է Լոուրենսը:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ արդեն տեսել է Քիմի որդու լուսանկարը: