Քիմն աճուրդի է հանել հղիության մասին հիշեցնող բոլոր իրերը (լուսանկար)
Հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս է մայրացել, որոշել է վաճառել իր հղիության մասին հիշեցնող բոլոր իրերը: Նա մասնակցում է բարեգործական աճուրդին, որը կազմակերպվել է eBay կայքով: Այս մասին գրում է Starhit.ru-ն-ն:
Այն մայրերը, ովքեր հիացած են Քիմով, հնարավորություն ունեն հագնելու նրա՝ հղիության ընթացքում հագած հագուստները:
Ֆոտոմոդելը նաև աճուրդի է հանել այն հագուստները, որոնք գնել է հղիության ընթացքում, սակայն չի հագել:
Հիշեցնենք, որ 35-ամյա Քիմը դեկտեմբերի 5-ին Քանյե Ուեսթին որդի է պարգևել, որի մասին իր երկրպագուներին նա հայտնել է իր միկրոբլոգում: