Վերջապես մի նպատակ ևս իրականացավ. Շուշան Երիցյան (լուսանկար)
Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կյանքի գաղափարախոսությունս. «Երբեք կանգ չառնել ու չհանգստանալ նվաճած դափնիների վրա…»: Երբ նոր էի սկսել նկարահանվել, քննադատում էին մասնագկտական կրթություն չունենալս: Շնորհակալ եմ այդ քննադատողներին և միշտ կողմ եմ եղել առողջ, մեկնաբանված քննադատությանը: Միգուցե դա նույնպես նպաստեց, որ հիմա օրվա մեծ մասն անցնում է Սունդուկյանի թատրոնի շենքում, որ ուսանում եմ ոլորտի լավագույն դասախոսների մոտ՝ ստանալով պրակտիկ գիտելիքներ:
Վաղուց էի ուզում ու վերջապես մի նպատակ ևս իրականացավ:
Դե ինչ ծանր աշխատանքային գրաֆիկի հետ միասին. «Բա՛րև, ուսանողի անքուն կյանք», քննություններն էլ մոտենում են, էնպես որ բարի գիշեր ՁԵԶ :)
Հ.Գ..Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ամենասկզբից էլ հավատում էին!!!»: