Էրդողանը հույս ունի Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները
Թուրքիան հույս ունի բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Էրդողանի հայտարարությանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ դա ձեռնտու է ողջ Մերձավոր Արևելքին:
«Տարածաշրջանը շատ բան կստանա Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնումով: Հարաբերություների բարելավումը տեղի կունենա, եթե Իսրայելը նվազեցնի Պաղեստինի նկատմամբ լարվածությունը»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ նա Իսրայելին մեղադրել էր պաղեստինցիների ցեղասպանության համար: