Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակության են գնդակահարել
Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակության են գնդակահարել: Ինչպես նշում է APA գործակալությունը՝ Վորոնեժի «Անտառային հեքիաթ» սրճարանում Ադրբեջանից 37-ամյա քրեական հեղինակություն է սպանվել: Մարդասպանների որոնումները շարունակվում են: Վորոնեժի ՔԿ-ում հաղորդել են, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն): Հետաքննությունը շարունակվում է:
Քրեական հեղինակությունը կոնֆլիկտ է ունեցել՝ հայրենակիցների հետ, ովքեր սրճարանում հանդիպում են նշանակել՝ վիճելի հարցերը քննարկելու համար: Դատելով հանդիպման ելքից՝ այդպես էլ համաձայնության չեն հասել:
Ադրբեջանցուն գնդակահարել սրճարանի պահեստի մուտքի մոտ, իսկ հետո անճանաչելի կերպով այլանդակել են դեմքը: Հանցանքն իրականացնելուց հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի: