5 միջոց, որոնք քո նվերը կդարձնեն լավագույնը
Օգտագործիր սոցիալական ցանցերը
Իհարկե, դժվար թե դու գտնես որևէ մեկին, ով իր ցանկությունները կհրապարակի սոցիալական ցանցերում։ Սակայն եթե նույնիսկ քո ընկերները չեն հայտարարում իրենց երազանքները ուղղակիորեն, դրանց մասին կարող են ասել նրաց հավանումներն ու կիսված տեղեկատվությունը։
Նվիրիր տպավորություններ առարկաների փոխարեն
Քո ընկերը մի անգամ ասել է, որ երազում է դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարի՞չ։ Նոր լուսանկարչական ապարատ գնելու փոխարեն նրա համար գտիր լուսանկարչության հարմար դասընթացներ։
Դարձրու նվերը իրադարձություն նրա կյանքում
Մտածիր, թե ինչպես քողարկես նվերը, թաքցրու այն, պատրաստիր գաղտնաբառեր, որոնք գտնելով՝ նա կմոտենա նվերին։
Եղիր գործնական
Եթե դու գիտես, որ ընկերուհիդ կարիք ունի նոր կոշիկների, ապա դա նվիրիր նրան։ Մի ամաչիր երբեմն պրակտիկ նվերներ անել։ Ավելի լավ բան դու չես էլ կարող նվիրել նրան։
Ուրախացրու բոլորին
Եթե դու նվեր ես փնտրում, որպեսզի հյուր գնալիս տանես, ավելի լավ է նվիրիր այն, ինչի կարիքը կզգացվի երեկույթին։ Դրանով դու կուրախացնես թե տանտիրուհուն, թե մնացած հյուրերին։