Թուրքիան պատրաստվում է հարցաքննել ձկնորսներին Էգեյան ծովում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն կանի Էգեյան ծովում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այն բանից հետո, երբ կհարցաքննի դեպքի վկա ձկնորսներին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Haberturk» հեռուստաալիքին, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը։
Նա հաղորդել է, որ Ռուսաստանի հայտարարությանը տեղյակ է, սակայն Թուրքիան եզրակացություններ կանի ձկնորսների հետ զրույցից հետո։
Բացի այդ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դեմ է էսկալացիային, քանի որ դեպքը պետք է բանակցությունների առարկա դառնա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից կանչված Թուրքիայի ռազմական ատաշեն խոստացել էր անհապաղ Անկարային ներկայացնել տեղի ունեցածը։