Քիմ Քարդաշյանը կարիքավորներին կնվիրի հազար զույգ կոշիկ
Վերջերս Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ մայր դարձավ։ Նա և Քանյե Ուեսթը որդի ունեցան, որին անվանեցին Սեյնթ։ Հայտնի է, որ աստղը ինքն է խնամում որդուն։ Բայց նույնիսկ նման պայմաններում նա չի դադարում ծավալել հասարակական գործունեություն։ Քիմը ամուսնու հետ հայտարարել է, որ կարիքավորներին հազար զույգ կոշիկ կնվիրաբերի։
Նա իր թվիթերյան էջում պատմել է, որ երբ կերակրում էր որդուն, հեռուստատեսությամբ մի աղջկա է տեսել, ով պատմում էր, թե ինչպես է փորձել հազար զույգ կոշիկ ճարել «Soles For Souls» ֆոնդին նվիրաբերելու համար։
Քիմը խնդրել է իր երկրպագուներին գտնել աղջկան և հաղորդել, որ «կոշիկները ճանապարհին են»։