Թուրք զինվորականներին արգելվել է արձակուրդն անցկացնել Ռուսաստանում
Թուրքիայի Կենտրոնական շտաբը իր զինվորականներին արգելել է արձակուրդն անցկացնել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriyet-ին:
Ինչպես հաղորդվում է, համապատասխան պատվերը տվել է Թուրքիայի Կենտրոնական շտաբը:
Արգելքը վերաբերում է Թուրքիայի զինված ուժերի բոլոր մասնաբաժիններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարան մտադիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմ սահմանել, չնայած երկու երկրների սրված հարաբերություններին: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հատկապես սրվեցին ռուսական Су-24 ինքնաթիռը խոցելուց հետո:
Դեպքից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր հատուկ տնտեսական միջոցառումներ իրականացնել Թուրքիայի դեմ: