Ժամադրություն վարդագույն ամպերի մեջ, տան մեջ շողացող արև, մկներ որոնք զբաղվում են տան գործերով. Միշել Գոնդրին ներկայացրել է իր նոր ֆիլմը (տեսանյութ)
Մշակույթ«Вечное сияние чистого разума» («Անբիծ մտքի հավերժական փայլատակումը») ֆիլմի ռեժիսոր Միշել Գոնդրին ներկայացրել է նոր ֆանտաստիկ սիրո պատմություն`«Օրերի փրփուրը» («Пена дней»): Այս ֆանտաստիկ-դրամայում նկարահանվել է դերասանուհի և գեղեցկուհի Օդրի Տատուն, դերասաններ Ռոմեն Դյուրիսը և Օմար Սինը: Ժամադրություն վարդագույն ամպերի մեջ, տան մեջ շողացող արև, մկներ, որոնք զբաղվում են տան գործերով. և սա ֆիլմի ընդամենը մի փոքրի հատվածն է, որը խոսում է ֆիլմի իսկապես ֆանտաստիկ լինելու մասին: Սյուժեի կենտրոնում երիտասարդ գյուտարարն (Ռոմեն Դյուրիսը) ու նրա երիտասարդ կինն են (Օդրի Տատու), ում թոքերում սկսում է ջրաշուշան աճել։ Տարօրինակ հիվանդությունը հնարավոր է բուժել միայն աղջկան ծաղիկներով շրջապատելուց հետո։ Ֆիլմի հիմքում ֆրանսիացի գրող Բորիս Վիանի վեպի սյուժեն է՝ «Սեր՝ կյանքի համար ռիսկով»։
Հատված ֆիլմից. Օդրի Տատուն և Ռոմեն Դյուրիս
Հատված ֆիլմից