«Ջոկոնդա»-ի երկրորդ տարբերակը հայտնաբերել են Ռուսաստանում
«Մոնա Լիզա» նկարը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի նկարի երկրորդ տարբերակը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դա Վինչիի արվեստի փորձագետներից մեկը՝ Վինչետին, հայտնել է, որ Լուվրում և Սանկտ Պետերբուրգում պահվող նկարներն ունեն նմանություններ, օրինակ՝ վերին շրթունքը պատկերելու ձևը:
Փորձագետները հայտնում են, որ Ռուսաստանում պահվող նկարը կարող է լինել ինչպես համաշխարհային նկարիչի, այնպես էլ նրա աշակերտներից որևէ մեկի ձեռքի աշխատանքը:
Ինչպես հաղորդվում է, կան բազմաթիվ վարկածներ, որտեղ նշվում է, որ Դա Վինչին նկարել է «Մոնա Լիզա»-ի ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տարբերակներ:
Համաշխարհային հայտնության նկարը Լեոնարդո դա Վինչին ստեղծել է 1503-1505թթ-ին: