Քիմ Քարդաշյանը նախընտրում է չօգտվել դայակի ծառայություններից
Ինչպես արդեն հայտնի է, Քիմ Քարդաշյանը որդի է նվիրել ռեփեր Քանյե Ուեսթին: Այժմ երիտասարդ ընտանիքը Քիմի մոր տանն է, որպեսզի նա օգնի խնամել նորածնին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ինչպես հայտնում է «People» ամսագիրը, այժմ երիտասարդ ընտանիքը պարզապես երազում է քունն առնել: «Քիմը, ամեն դեպքում, դայակ է պահում, սակայն ինքն էլ շատ տարված է երեխայի խնամքով և նախընտրում է չօգտվել դայակի ծառայություններից: Նա երջանիկ է, սակայն, հասկանալի է, նաև շատ հյուծված է»,- գրում է ամսագիրը:
Ինչպես հաղորդվում է, Քանյեն շատ հոգատար է և Քիմին վերաբերվում է, ինչպես թագուհու: Քիմ Քարդաշյանը դեռևս չի հրապարակել որդու լուսանկարները: